Ավարտվել է Բաքվի և Երևանի միջև ամենաբարդ հատվածներից մեկի դեմարկացիան․ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Ի հակակշիռ Արևմուտքի ավերիչ գործողությունների՝ Ռուսաստանը ստեղծարար քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։ Մեծամասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջընթացը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել է բանակի գեներալ Գերասիմովը։
Նրա խոսքով՝ այժմ ավարտվել է միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի դեմարկացիան՝ «Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև»։