ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ամյա երեխան մանկապարտեզում խաղալուց հետո մահացել է․ ՌԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեսոսիբիրսկի մանկապարտեզի դաստիարակի դեմ մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ նրա խմբի երեխա մահացավ զբոսանքի ընթացքում, տեղեկացնում է Կրասնոյարսկի մարզի Քննչական կոմիտեն: Կնոջը մեղադրել են ՌԴ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնագիտական պարտականությունների անփույթ կատարման հետևանքով մահ պատճառելը):

Ըստ քննչական մարմինների վարկածի՝ 2024 թվականի մարտին դաստիարակը իր խմբի երեխաներին տարել է մանկապարտեզի խաղահրապարակ առավոտյան զբոսանքի համար: 

Քննիչների պնդմամբ՝ դաստիարակը երեխաներին մշտապես չի հետևել, ինչի հետևանքով երեքամյա տղան արգելափակվել է մանկական խաղահրապարակի հատակի և ձեռնափայտերի միջև:

Երեխան չի կարողացել ինքնուրույն դուրս գալ, սկսել է շնչահեղձ լինել և կորցրել է գիտակցությունը: Նրա կրծքավանդակը սեղմվել է: Յոթ րոպե անց դաստիարակը նկատել է խաղահրապարակի համալիրից կախված երեխայի ոտքերը, հանել նրան արգելափակումից և շտապ օգնություն կանչել: Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ կլինիկական մահվան վիճակում, ապա օդային շտապ օգնությամբ ուղարկել են Կրասնոյարսկ: Սակայն նա մահացել է մեկամսյա կոմայից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular