ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 

Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:  Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և Fastex ընկերության հետ համագործակցությամբ:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular