ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնդկական լրատվամիջոցներում զենքերի մատակարարումների, տարբեր երկրների հետ հարաբերությունների մասին կոնֆիդենցիալ տեղեկությունները պարբերաբար են հայտնվում։ Ըստ երևույթին, Նյու Դելին այդկերպ է բացահայտում տարբեր բանակցություններ, շփումներ, նաև փոխանցում մեսիջները։ Օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով դիմել էր Հնդկաստանին՝ հնդկական զենք գնելու համար։ Հնդկաստանը, որ զենք է մատակարարում Հայաստանին, իսկ տեղեկատվական արտահոսքերն անընդհատ են լինում, մերժել է երրորդ երկրին՝ պատճառաբանելով Ադրբեջանի հետ քաղաքական տարաձայնությունները։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը դեմ չէ զենք առաքել Ադրբեջանին՝ մեկ դեպքում։ Երեկ էլ նոր տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, նշել, թե Ադրբեջանը հատկապես հետաքրքրված է հնդկական ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։ Indian Defense Research Wing հնդկական առաջատար կայքին ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանն ասել է, թե Ադրբեջանը նախ պետք է հեռանա Պակիստանից և Քաշմիրի հարցում միանա Հնդկաստանի դիրքորոշմանը, նախքան Նյու Դելին կմտածի Բաքվին հնդկական զենք վաճառելու մասին։

Ադրբեջանը Քաշմիրի հարցում բացահայտորեն պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը, որը հակասում էր Հնդկաստանի շահերին։ Հնդկական պարբերականը նշում է, թե Բաքվի հետաքրքրությունը հնդկական զենքի նկատմամբ կարող է նոր գլուխ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լի է դիվանագիտական ​​դժվարություններով։ Պաշտպանական առևտուրը զգայուն տարածաշրջաններում սերտորեն միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ:

Փաստացի, հնդկական կողմը չի մերժում, բայց այնպիսի պայման է դնում, որ Բաքուն ինքը հրաժարվի։ Պակիստանի հետ այդ երկիրը բավական երկար ու արդյունավետ ռազմաքաղաքական գործակցություն ունի, ուստի անհնար է պատկերացնել, որ այդ գործակցությունը կփոխարինի հնդկական զենքով։

Զառա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular