Վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, ինչպես MediaHub–ը գրել էր, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը նշեց, որ Իսահակյան փողոցում ավտոբուսը, նախնական տեղեկություններով, վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասի։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ-ից հաստատեցին լուրը, հավելեցին, որ ինքնագկորի վրա եղել է երկու անչափահաս։ Երկուսն էլ տեղափոխվել են ԲԿ։
Նշենք, որ վրաերթը տեղի է ունեցել Մաշտոց–Իսահակյան խաչմերուկում, հետիոտնային անցման մոտ։