Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը. պատմության ասյ օրը( 22 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1790 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:
1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։
1882– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Սարիղամիշի ճակատամարտը, որի արդյունքում կանգնեցվել է թուրքական հարձակումը:
1915 – ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։
1920 - Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։
1941– վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:
1972 – վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։
1991- Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։
2006-հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:
2011- Գյումրի – Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել 11 մարդ։
2020- Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ:
2021- Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն են հայտնել և քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1603 - Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։
1666 - վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։
1723 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։
1857 - Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։
1872 - ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։
1858– ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին: