ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը չստացավ իր ուզածը. New York Times-ը Թրամփ-Էրդողան հանդիպման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը։

Պարբերականը նկատում է, որ Թրամփ-Էրդողան հանդիպումը որևէ շոշափելի արդյունք չտվեց Թուրքիայի համար, իսկ դա նշանակում է, որ թուրք-ամերիկյան լարվածությունը դեռ շարունակական կլինի։

New York Times-ը Էրդողանի պահանջների ցուցակն անվանել է անտրամաբանական և իրավական տեսակետից անընդունելի։ Դա վերաբերվում է թե՛ Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը, թե՛ Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում զինելու հարցին։

Միևնույն ժամանակ ամերիկյան պարբերականը նկատում է, որ Թրամփը տարօրինակ կերպով շրջանցեք Էրդողանի՝ Թուրքիայում սեփական ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքն ու խոսքի ազատության ու մարդու իրավունքների նորմերի խախտման թեմաները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular