ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի պաշտոնի հավակնորդները կարծում են, որ նրա օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, նրա աթոռը երերում է, եւ սկսվել է դեռ չազատված պաշտոնի համար կռիվը: Ի դեպ, մարզպետը երեկ արդեն վերադարձել էր աշխատանքի:

ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ Մովսիսյանի աթոռի առաջին հավակնորդը ՔՊ Ապարանի խորհրդի նախագահ ընտրված Էդգար Փարվանյանն է, որն Ապարանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր, բայց պարտվեց Գնթունիքի Կարեն Եղիազարյանին: Մյուս հավակնորդը երիտասարդ փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է: Անգամ մի կերպ Թալինի համայնքապետ դարձած Տավրոս Սափեյանն է ձգտում մարզպետ դառնալ։ Թե ինչով կավարտվի այս մրցավեճը, կերեւա առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել` մուրճը ձեռքն առնել եւ այդ աճուրդը կառավարել՝ «կտո բոլշե»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular