ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայր

Կոտայքի մարզի Գառնի գյուղի տներից մեկում բռնված հրդեհի հետևանքով քաղաքացու մոխրացած դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածը 44 տարեկան տղամարդ է։

Գառնիի բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տվյալ տարածքը ծառայում էր որպես ամառանոց։

«Փոքրիկ այգետնակ էր, կողքը բիսեդկա կար և այլն։ Քանի որ մարմինն ամբողջությամբ մոխրացած է, հնարավոր չէ նույնականացնել, ուստի՝ ԴՆԹ փորձաքննության պետք է ենթարկեն։ Բայց 99% համոզված ենք, որ սեփականատիրոջ՝ 44-ամյա Ա․-ի, մարմինն է, քանի որ դեպքից ժամեր են ացել, բայց մինչ այս պահը նրա հետ որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Ինքը շատ լավ, շնորհքով տղա էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա»,- ասաց Գառնիի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է տունը՝ գույքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular