ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունվարը կլինի բավականին տաք, առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների. Գագիկ Սուրենյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարը նույնպես կանխատեսվում է տաք և բավականին տաք, ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ Հանրապետության ողջ տարածքում մոտ երեքից հինգ աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։

Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա ներկայացրեց Հանրապետությունում սպասվող առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները։

«Այսպիսով, տաք օդի ալիքների դեպքում, որ ամսվա ընթացքում բավականին շատ կլինեն, հատկապես հունվարի առաջին տասնօրյակում, Շիրակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև 3-ից 7 աստիճան, զրոյից բարձր, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 4-ից 7 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ 8-ից10 աստիճան, Գեղարքունիքում՝ 4-8 աստիճան, Լոռիում՝ ցերեկային ժամերին կգրանցվի առանձին օրերին մինչև 12-ից 15 աստիճան տաքություն, Տավուշում՝ 14-ից 18 աստիճան տաքություն, Արագածոտնի լեռնային գոտում՝ 4-ից 7, նախալեռնային հատվածներում 6-ից 10։

Արարատյան դաշտում կարձանագրենք 9-ից մինչև11 աստիճան տաքություն, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 4-ից 8, նախալեռնային հատվածներում՝ 10-ից 12, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 16-ից 20, նախալեռնային հատվածներում՝ մինչև 12-ից 16 և Երևանում՝ 9-ից 11 աստիճան տաքություն: Սա առանձին օրերին և տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում»,- ասաց նա։

Ապա նա ներկայացրեց նվազագույն ջերմաստիճանները, որը կլինի մոտ մեկ-երկու օր ցուրտ օդի ալիքների ներխուժման դեպքում:

«Շիրակում՝ -14-ից 18 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -12-ից 16 աստիճան, Կոտայքի նախալեռնային հատվածներում -7-ից -10, Գեղարքունիքում 14-ից 17, Լոռիում 11-ից15, Տավուշում -6-ից -10, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -14-ից -17, նախալեռնային հատվածներում՝ -7-ից -10: Արարատյան դաշտում նույնպես կանխատեսվում է ամենացածր ջերմաստիճանը -7-ից, -10: Դա շատ փոքր ցուցանիշ է, մենք ունեցել ենք հունվարներ, երբ  Արարատյան դաշտում ջերմաստիճանն իջել է մինչև 31 աստիճան։ Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասում ենք ամենացածրը՝ -12-ից -15, նախալեռնային հատվածներում -6-ից -10, Սյունիքի հովտային գոտիներում՝ -4-ից -7, նախալեռնային հատվածներում՝ 12-ից 15 և Երևանի ամենացածր ջերմաստիճանը ընդամենը կանխատեսվում է -8-ից -10 աստիճան»,- տեղեկացրեց նա։

Սուրենյանի տեղեկացմամբ՝ տոնական օրերին սպասում ենք, որ առաջին տասնօրյակը հունվարի կլինի բացարձակ առանց տեղումների, Հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, պարզ երկնքով պայմանավորված, ճիշտ է գիշերային ժամերին կարելի է ասել երկրի ողջ տարածքում կունենանք բացասական ջերմաստիճաններ, բայց ցերեկային ժամերին նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։

«Մայրաքաղաքում գիշերային ժամերին հիմնականում հունվարի առաջին տասնօրյակում կգրանցվի -2-ից -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կունենանք 6-ից 8 աստիճան տաքություն և կլինի պարզ երկինք առանց տեղումների եղանակ»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular