ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ալկոհոլ պետք է հենց հիմա». Օղու տասը օգտակար հատկություն, որոնց մասին մարդիկ չգիտեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոսկաչեստվոն կազմել է առողջության համար օղու օգտագործման եղանակների վարկանիշը, հայտնում է sports.kz-ը՝ Kubnews.ru-ին հղումով:

«Ձեզ հենց հիմա ալկոհոլ է պետք. օղու 10 օգտակար հատկություններ, որոնց մասին դուք չգիտեիք»,- ասվում է Kubnews.ru կայքում հրապարակված հոդվածի վերնագրում։

Բոլորը գիտեն, որ օղի խմելն անկասկած վնասակար է։ Սակայն օղին կարող է օգտակար լինել որոշակի իրավիճակներում։ Ռոսկաչեստվոյի մասնագետները հավաքել են 40 տոկոսանոց ալկոհոլի 10 օգտակար հատկությունները։

-Դեղորայքային թուրմեր: Օգտակար է օգտագործել մի քիչ օղու թուրմ պրոպոլիսի, բուժիչ խոտաբույսերի, կոների, ընկույզի հետ։ Բայց դրանք պետք է նշանակվեն  բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդության ծանրությունը և ընթացքի առանձնահատկությունները:

-Ախտահանիչ և ցավազրկող միջոց վնասվածքների դեպքում: Երբ ձեռքի տակ ոչինչ չկա, կարող եք վերքը լվանալ օղիով, ինչպես նաև  մի քիչ խմել որպես հակաշոկային միջոց։ Վնասվածքից անմիջապես հետո ևս կարող եք օղի խմել՝ սթրեսից ազատվելու համար։

-Ատամի ցավի դեպքում: Այս դեպքում օղին օգտագործում են հիվանդ ատամի տարածքը մոտ մեկ րոպե ողողելու համար։

-Հերպեսի բուժման համար: Հերպեսի ռեցիդիվների դեպքում բշտիկներն այրում են կեչու կոների թուրմով, բացի դա այդ թուրմն են խմում մեկ թեյի գդալի չափով օրական մինչև հինգ անգամ։

-Թեփի դեմ: Թեփի դեմ շատ է օգնում մերսումը ռոզմաարինի թուրմով, որը պատրաստվում է մեկ բաժակ օղուց և երկու թեյի գդալ ռոզմարինից։

-Հազի դեպքում: Բրոնխիտով և տրախեիտով հազի նոպաների դեպքում կարելի է խմել 20-25 գրամ օղու թուրմ մեղրով կամ ազնվամորիով։ Բաղադրիչները թրմում են 2 շաբաթ, և խմում օրը 3 անգամ 1 թեյի գդալ։

-Անքնության դեպքում: Քունը նորմալացնելու համար բավական է 30 գրամ օղի ընդունել որպես քնաբերի այլընտրանք։

- Ախորժակի համար: Սովորաբար կախեքսիայի կամ հյուծված վիճակում գտնվող մարդկանց ուտելուց առաջ մի փոքր բաժակ օղի են նշանակում։ Դա երբեմն կարող է խթանել մարսողությունը:

-Մերսման համար: Օղին ակտիվացնում է մազանոթների աշխատանքը։ Ուստի ցրտից տուն մտնելուց հետո կարող եք օղիով թեթև մերսել մարմնի սառած հատվածները։

-Կոմպրեսների համար: Օտիտի, հոդացավի, կոկորդի բորբոքային պրոցեսների, լակտոստազի դեպքում, ինչպես նաև այն ցանկացած դեպքում, երբ անհրաժեշտ է տեղային տաքացում, օգտագործվում է օղի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular