ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյան գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Հայանիստ գյուղում այրվում է 1-հարկանի տուն և ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ։

Դեպքի վայր են ժամանում Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի և խմբի պետ Ֆելիքս Վահանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։

Հրշեջներն էլ, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաեւ ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular