ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան 1734 փախստականների է ձերբակալել Էգեյան ծովի ափին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական իշխանությունները Դիկիրի քաղաքի մոտ՝ Էգեյան ծովի ափին, կասեցրել են 1734 անօրինական միգրանտների մուտքը ԵՄ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հունաստանի հետ սահմանին տեղի ունեցած գործողությանը թուրքական զինվորականներից բացի մասնակցել են նաեւ ծովափնյա անվտանգության, ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան։ Նրանց աջակցություն են ցուցաբերել նաեւ օդային ուժերը։ Միգրանտների հետ ձերբակալվել են նաեւ նրանց անօրինական տեղափոխումն իրականացնող 16 անձինք։ Թուրքական իշխանություններն այժմ պարզում են անօրինական միգրանտների ազգությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան ու Եվրամիությունը համաձայնություն են կնքել, համաձայն որի՝ Թուրքիան պետք է կասեցնի անօրինական միգրանտների մուտքը ԵՄ։ Ըստ պայմանավորվածության, Թուրքիան նաեւ պետք է ԵՄ-ից ընդունի տարբեր երկրներից ժամանող անօրինական միգրանտներին, դրա փոխարեն՝ հետ ընդունված մեկ միգրանտի դիմաց ԵՄ-ն պարտավորվում է ընդունել մեկ սիրիացի փախստականի։

Անօրինական միգրանտների հետուղարկումը Թուրքիա պետք է սկսվի մարտի 20-ից։ Ամեն միգրանտի վերաբերյալ անցկացվելու է անհատական սպառնալիքների գնահատում, որոնք կարող են սպասվել նրան հայրենիք վերադառնալուց հետո։ Միաժամանակ, ԵՄ-ն հավաստիացրել է, որ մասսայական դեպորտացիա չի իրականացվելու։ Թուրքիան խոստացել է ապահովել դեպորտացվածների իրավունքների պահպանումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular