ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատ

ՖՈՏՈ

Մկրատը մեր կյանքն է մտել դեռ հին ժամանակներից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեք ու կես հազար տարի առաջ, և դրանք ոչ թե օգտագործվել են վարսահարդարման կամ թղթի կտոր կամ  շոր կտրելու համար, այլ դրանց հիմնական նպատակը եղել է ոչխարներին խուզելը: Պատմության մեջ առաջին մկրատները նման էին բռնիչների  (պինցետ), այսինքն բաղկացած էին դանակի երկու շեղբերից: Այդպիսի մկրատի հնագույն օրինակը  հայտնաբերվել է հնագետների կողմից Եգիպտոսում և թվագրված է մ.թ.ա. 16-րդ դարով: Եվրոպայում և Ռուսաստանում մկրատների պատմությունը սկսվում է X դարից, և դրա վկայություններն են համապատասխան հնագիտական հայտնագործությունները: Մասնավորապես, ամենահին ռուսական մկրատը հայտնաբերվել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող Գնեզդովո գյուղի մոտ գտնվող Գնեզդովսկու գերեզմանների հնագիտական պեղումների ժամանակ:  Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի գլխում միտք է ծագել մեխով ամրացնել երկու դանակների շեղբերը և  հարմարության համար ամրացված դանակների կոթերը ճկել օղակների տեսքով: Այս կառուցվածքը  հարմար էր գործիքը  բռնելու համար և շուտով տարածում գտավ:

Հետագայում, մկրատի բռնակի ձևավորման համար սկսեցին օգտագործել գեղարվեստական կոփումը: Անձի անունը, որն  առաջին անգամ որոշել է երկու շեղբերը միացնել մեխով և կլորացրել է բռնակը՝ պատմությունը չի պահպանվել: Այնուամենայնիվ ներկայիս  ժամանակակից մկրատը, որը կտրում է թուղթը, կատարում է մանիկյուր, կտրում է մազերը և այլն՝ իրականում չի տարբերվում այդ նախամկրատից: Ժամանակին Լեոնարդո դա Վինչին է այս գործիքին  տվել իր  ամբողջական ձևը: Նրա ձեռագրերում հայտնաբերվել է ժամանակակից մկրատ հիշատակող գործիք: Մկրատների պատմությունը ժամանակի ընթացքում կանգ չի առել և դրանք սկսել են  հարմարեցվել տարբեր գործողությունների համար (բժշկություն, մազերի կտրում, մանիկյուր և այլն): Սկսել են մկրատներ ստեղծել  երկաթի և պողպատի տարբեր աշխատանքային տարբերակներով  և իհարկե դրանք սկսել են դառնալ նաև շքեղության իրեր, քանի որ սկսել են օգտագործել ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Մկրատներ ստեղծող վարպետների  ֆանտազիան  սահմաններ չի ճանաչել, օրինակ կա հին մկրատ տարօրինակ թռչունի տեսքով, որը կտուցով է կտոր  կտրում, մեկ այլը նման է խաղողի որթի, որի վրայի խաղողի ողկույզը հարմար է մատների համար, կամ էլ մկրատ հեքիաթային վիշապի տեսքով, որն իր յուրօրինակ նախշերով է և այլն։ Արդյունքում այդ իմաստավորված պատկերների պատճառով հաճախ մկրատը դժվար էր լինում օգտագործել իր բուն նպատակի համար։  Քանի որ միջնադարում մկրատը սկսել էին  զարդարել, ստացվել էր, որ դրանք  թանկարժեք և գործնական նվերներ էին դարձել կանանց համար: Անգամ սկսել էին մկրատների համար հատուկ կաշվե պատյաններ պատրաստել և այդ վիճակում նվիրել կանանց։

Ահա թե ինչու, ժամանակի ընթացքում մկրատը դարձավ  բացառապես կանացի պարագա, չհաշված,  իհարկե հազվագյուտ բացառությունները, որոնք ի դեպ  մնում են նաև մեր ժամանակներում: Քանի որ պատմությունը չի դոփում մեկ տեղում, մկրատի օգտագործման ոլորտները  ժամանակի ընթացքում  ավելի ու ավելի են շատացել  և օրինակ արդյունքում անգլիացիների կողմից ստեղծվել են սիզամարգերի հնձման, ֆրանսիացիների կողմից սագամիսը կտրելու մկրատներ, իսկ գերմանացիները ստեղծել են  մետաղակտրիչ մկրատներ, որոնք անփոխարինելի են  ավտովթարների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Կերամիկական դանակների ստեղծումից հետո այս տեխնոլոգիան փոխանցվեց նաև մկրատներին: Պարզվեց, որ կերամիկական մկրատները մի քանի անգամ ավելի պինդ են, քան պողպատյա մկրատները: Իհարկե, մկրատների օգտագործման ժամանակակից ոլորտները կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն ինչպես մետաղն այնպես էլ սիգարները կտրելու մկրատներ, կան մազերը  միլիմետրով կտրելու համար նախատեսված մկրատներ  և այլ բազմաթիվ նպատակների համար նախատեսված նմանատիպ գործիքներ։ Գլխավորն այն է, որ մկրատը հիմա էլ պետք է մարդկությանն այնպես, ինչես պետք է եղել հազարավոր տարիներ առաջ, անկախ նրանից, որ ներկայումս   ժամանակակից և բարձրտեխնոլոգիական աշխարհ է։ 

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular