Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Արարատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար»,- վարչապետի որոշումը ներկայացված է կառավարության կայքում:
Նշենք, որ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարի պարտականություններն իրականացնում էր նրա խորհրդական՝ հասարակական հիմունքներով, Շուշան Սարդարյանը: Նա ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և մայիսի 18-ին Կարեն Կարապետյանի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: