Սնուպ Դոգի համերգը չի կայանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍնուպ Դոգի համերգը չի կայանա։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ամբողջ տարին բանակցել ենք, որ համերգը կայանա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք նախնական պայմանավորվածություններ։ Պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը տեղի չի ունեցել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։