ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության բազմաթիվ մարզերում ցավոք սրտի ունենք դեռևս տրանսպորտային միջոցներ, որոնք մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Մրցույթային գործընթացներ ունենք և տեղեր ունենք, որտեղ նոր ենք հրապարակել մրցույթները, այնտեղ հնարավոր են  տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ: Գնի որոշակի իջեցումներ են ենթադրվում, բայց քանի որ այդ մրցույթային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա դժվար կարողանամ ենթադրություններ անել, որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը։ Պիտի ասեմ, որ վերջին տարիների ընթացքում էական միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումների որակի բարձրացմանը հանրապետությունում: Միայն 2024 թվականի տարեվերջին անցկացված մրցույթներով 1.6 միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում չորս երթուղիների մասով: 2025 թվականի ընթացքում այդ երթուղիների թիվը չորսից կմեծանա և կարճ ժամանակահատվածում ամբողջ Հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում»,- ասաց նախարարը:

Վերջինս խոսեց նաև մարզերում տրանսպորտի գնի բարձրացման հավանականության մասին։

«Ես չեմ բացառում, ինչպես գնի անփոփոխ մնալը, այնպես էլ գնի որոշակի բարձրացումը, այնպես էլ գնի որոշակի իջեցումը: Ես համակարծիք եմ, որ Արարատում տրանսպորտային վիճակը, մեղմ ասած բավարար չէ, բայց ես նաև վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարզերում վիճակը բարելավի»,- ասաց Խուդաթյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular