ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները պետք է կարգավորվեն այնպես, որ ոչ ոք չկարողանա «ուկրաինացնել» իրավիճակը։ Այս մասին Radio Sputnik-ի եթերում ասել է ռուս հրապարակախոս Դմիտրի Օլշանսկին, գրում է politnavigator.news-ը:

«Բելառուսի դեպքում ամենակարևորն ինտեգրումն է, բայց ես իրականում չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում։ Ինչ-որ բան տեղի է ունենում, բայց թեյի գդալի չափով: Բելառուսի հետ հարաբերություններում մեզ համար կարևոր է մտածել, թե ինչպես կարելի է ամրապնդել այն, ինչ ձևականորեն ձեռք է բերվել և ինչին պետք է հասնել։ Մենք Ռուսաստանում սովոր ենք, որ Հայաստանն, օրինակ, բացարձակ բարեկամ է, դաշնակից, ունենք շատ սերտ հարաբերություններ, ի տարբերություն Վրաստանի, որի հետ վայրիվերումներ ու թշնամանք և շատ այլ բաներ կան, իսկ Հայաստանի հետ դա միշտ ինչ որ խորքային այլ բան է, դա մեր ամենամոտ կապն է հետխորհրդային տարածքում։ Եվ հանկարծ հայտնվում է Փաշինյանի նման բան, և պարզվում է, որ ամեն ինչ չէ ակնհայտ, և Հայաստանը պարզապես սկսում է «ուկրաինանալ» մեր աչքի առաջ։ Եվ այդ առումով, իհարկե, Լուկաշենկոյին մաղթում եմ առողջություն և հաջող ղեկավարություն։ Բայց ի՞նչ կլինի հետո: Այստեղ մենք պետք է որոշակի արդյունքների հասնենք մեր ամբողջ ինտեգրման մեջ Միութենական պետության և այլ ասոցիացիաների միջոցով, որպեսզի պատմությունը չկրկնվի, որպեսզի նոր Փաշինյաններ չառաջանան, և չստացվի, որ Մինսկը գնա Կիևի ճանապարհով»- ասել է Օլշանսկին։

Հրապարակախոսը նշել է, որ ներկայումս Բելառուսի նկատմամբ վստահության աստիճանը «բացարձակ» է, քանի որ Մոսկվան այնտեղ կտեղակայի տասնյակ «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր։ «Դա պայմանավորված է առաջնորդների անձնական հարաբերություններով։ Բայց մենք պետք է հասկանանք, որ ճիշտ իրավիճակն այն է, որ բառի բուն իմաստով հարաբերություններն ընդհանրապես կախված չեն որևէ ղեկավարից»,- մեկնաբանել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular