ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Սիրիայի մասով հաղորդակցմամբ զբաղվող Մրինալինի Սանթհանամը հայտնել է, որ Եվրամիությունը (ԵՄ) բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա:

ԵՄ-ն բեռները Սիրիայի հյուսիսարևմտյան հատված է հասցրել՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը: Բեռների ընդհանուր ծավալը կազմել է 55 տոննա:

Դրանցում եղել են շտապ վիրահատության համար անհրաժեշտ պարագաների 8 հավաքածու, անեսթեզիա իրականացնելու դեղորայք, ներերակային հեղուկներ, ստերիլիզացման նյութեր և դեղորայք, որոնք նախատեսված են համաճարակային հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Նշենք, որ ԵՄ-ն 2024-ի դեկտեմբերի 13-ին Սիրիայի համար մեկնարկել է «Հումանիտար օդային կամուրջ» գործողությունը: Վերոհիշյալ բեռները ևս այդ գործողության շրջանակներում են ուղարկվել Սիրիա:  

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular