ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց ի վերջո կհայտնվի հատակին, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը մեկնաբանելով հանրապետության Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել նման «քաղաքական հավասարակշռման ակտ» իրականացնել։ «Ոչ մեկին երբևէ չի հաջողվել նստել երկու աթոռի վրա, ինչպես փորձում է անել Փաշինյանը, և ավելի հաճախ, քան ոչ, նման դեպքերում քաղաքական հավասարակշռման ակտ իրականացնողը հայտնվում է հատակին, իսկ տնտեսական առումով կոտրած տաշտակի առաջ»,- ասել է պատգամավորը։

Խորհրդարանականի խոսքով, Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միություն հասկացությունները հակադիր են, ուստի հնարավոր չէ դրանք համատեղել։ Պատգամավորը նշել է, որ երկրներն իրենք պետք է որոշեն, թե որ ուղղությամբ շարժվեն։

«Լինել Ռուսաստանի հետ, որի հետ Հայաստանն ինքն ունի ավանդական տնտեսական և մշակութային կապերը, կամ հեռանալ նրանից մինչև Եվրոպա, որտեղ երկրի հեռանկարները շատ մշուշոտ են։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ոչ ոք Հայաստանին պաշտոնապես չի հրավիրել անդամակցել Եվրամիությանը, և նրա ղեկավարության երազանքները, իհարկե, չեն կարող հավասարվել հրավերի հետ»,- եզրափակել է Ժուրավլևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular