Հարավային Կորեայի նոր նախագահի վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը, որը պաշտոնն ստանձնել Է մայիսի 10-ին, կազմել Է 80,6 տոկոս: Այդ մասին հայտնել Է «Յոնհապ» գործակալությունը:
Realmeter ընկերությունն անցկացրել հասարակական կարծիքի հարցում եւ, ստացված տվյալների համաձայն, պետության նոր ղեկավարի դեմ արտահայտվել Է հարցվածների 10,1 տոկոսը, իսկ 8,3 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
Ընդ որում ընտրություններում ազատական Դեմոկրատական կուսակցության առաջնորդի օգտին իրենց ձայնը տվել Էր քաղաքացիների 41,1 տոկոսը կամ 13,4 միլիոն մարդ, նա իր մրցակիցներից առաջ Էր անցել գրեթե երկու անգամ: