ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի և բենզալցակայանի աշխատակիցները, ապա՝ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:

Ըստ վարորդի՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular