ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Panorama.am-ը գրում է.

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր կայանալու է Շառլ Ազնավուրի ծննդյան 93-րդ տարեդարձին նվիրված բացօթյա համերգ: Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն Արամոյի, Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, Միքայել Ոսկանյան և ընկերներ խմբի, և այլ երաժիշտների կատարմամբ:

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:  2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Այսօր երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանակիր Շառ Ազնավուրի Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: 1924 թվականի հենց այս օրը Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար:

Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

«Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է: Վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո հրաշալի երգեր: Հոգեվարքի մեջ գալարվող այդ ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխից լինի, բառեր է ուղղում ավելի շուտ սրտին, քան լսողությանն ու հնչում է ամբողջ աշխարհում»,- ասլ է հայտնի արվեստաբան, Ազնավուրի կենսագիր Իվ Սալը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular