ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շախմատի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար

ՍՊՈՐՏ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայից։

Տղամարդկանց առաջնությունում  հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը։ Արթուր Դավթյան - Հովիկ Հայրապետյան և Մամիկոն Ղարիբյան - Մանուէլ Պետրոսյան խաղերն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Այսպիսով, 6 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 4.5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը առաջատարից հետ է մնում կես միավորով:

Կանանց առաջնությունում հաղթել են Սուսաննա Գաբոյանը և Նվարդ Հայրապետյանը:

Մելինե Հարությունյան - Աննա Խաչատրյան, Մարիամ Ավետիսյան - Միլենա Գասպարյան և Սյուզաննա Առաքելյան - Մարիամ Խաչատրյան խաղերն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Կանանց պայքարում 6 խաղափուլից առաջատարներն են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ովքեր ունեն 5 միավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular