ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիթքոինի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բիթքոինի փոխարժեքը երկուշաբթի թարմացրել է իր ռեկորդը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ հասնելով 109 հազար դոլարի։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչը հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն կրիպտոարժույթների շուկայի, և թրեյդերները ակնկալում են, որ նա կթեթևացնի այս ոլորտում կարգավորումը։

Հիշեցնենք, որ բիթքոինն իր պատմական ռեկորդը գրանցել է անցած դեկտեմբերի 16-ին։ Այնուհետեւ դրա արժեքը գերազանցել է 107 հազարը։

Նախկինում փորձագետները նշում էին, որ կրիպտոարժույթի թանկացումը կապված է մի քանի գործոնների հետ։ Դրանցից մեկը նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններն են։ Թրամփը խոստացել է, որ երկիրը կդառնա կրիպտոարժույթի միջազգային կենտրոն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular