ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո

ՖՈՏՈ

«Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ: Ընկերուհիս ասում էր՝ մի ասա այդպես, չես վախենու՞մ ամենահարազատին, ամենաթանկին կորցնել: Չեմ վախենում, որովհետև երբ վախենում ես, կորցնում ես:

Չկա վաղը, կա այսօր: Ասում են՝ վաղը լավ կլինի, չէ՛, այսօր պիտի լավ լինի: Այսօր այդ լավը դու պիտի ստեղծես և ունենաս: Հենց թողնում ես վաղվան, այդ վաղվա օրն այդպես էլ չի գալիս:

Ամեն ինչի հիմքը սերն է, իսկ սերը դա Աստված է: Երբ դու դա ունես, դու ունես ամեն ինչ: Դու ունես ընտանիք, կարևոր չէ դու ունես ամուսին, թե՝ ոչ. ունես ընտանիք, ընկերներ, սիրած աշխատանք, ամեն ինչի հիմքը դա է: Բայց դա իմ ճշմարտությունն է, ես իմ ճշմարտությունը չեմ ուզում պարտադրել որևէ մեկին: Դա զուտ իմն է: Ես այդպիսինն եմ և ուզում եմ այդպես ապրել»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Ելենա Բորիսենկոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular