ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երկուշաբթի օրը Ֆան Վեյկիու անունով տղամարդը մահապատժի է ենթարկվել այն բանի համար, որ 2024 թվականի նոյեմբերին Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում գտնվող սպորտային համալիրում իր մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց ամբոխի մեջ` պատճառելով բազմաթիվ զոհեր: Այս մասին ասված է Գերագույն ժողովրդական դատարանի (SPC) հայտարարության մեջ, փոխանցում է Xinhua-ն։

Այն բանից հետո, երբ SPC-ն հաստատել է Ֆան Վեյկիուի մահապատժի դատավճիռը, Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանը նրան մահապատժի է ենթարկել տեղի դատախազների ներկայությամբ, ասվում է SPC-ի հայտարարության մեջ:

2024 թվականի դեկտեմբերին Ֆան Վեյկիուն մեղադրանք է առաջադրվել վտանգավոր միջոցներով հասարակական անվտանգությունը վտանգելու մեջ։ Նա նաեւ դատապարտվել է ցմահ քաղաքական իրավունքներից զրկման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular