Ուսանողները բոյկոտել են ԱՄՆ փոխնախագահի ելույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան հայտնի կաթոլիկ Նոտր-Դամ համալսարանի (Ինդիանա նահանգ) շրջանավարտները բոյկոտել են ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսի ելույթը: Եվրանյուզը գրում է, որ նրա ողջյունի խոսքի ժամանակ տասնյակ ուսանողներ լքել են միջոցառումը: Նրանք այդպես իրենց բողոքն են արտահայտել գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի կողմից վարվող քաղաքականության դեմ, որը համարում են խտրական:
Իր ելույթում ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Նոտր-Դամ համալսարանը վայր է, որտեղ քննարկվում են իրար հակասող կարծիքներ, որտեղ յուրաքանչյուր բանախոս իրավունք ունի բացահայտ ներկայացնել իր հայացքները:
Ավելի վաղ, երբ Պենսը եղել է Ինդիանայի նահանգապետ, փորձեր է ձեռնարկել նահանգի տարածքում թույլ չտալ սիրիացի փախստականներ մուտքը և դեմ է արտահայտվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին իրավունքների տրամադրմանը: