ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ «քայքայվում», երբ տեսնում եմ ինձնից ավելի սեքսուալ և գեղեցիկ կնոջ. Լուիզա Ղամբարյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ թատրոնի պատմության մեջ շատ չեն այն դերասանները, որոնք հասցրել են երիտասարդ տարիքում դերերի գունագեղ ներկապնակ ունենալ, ինչպես Լուիզա Ղամբարյանը: Ջուլիետ, Լեդի Մակբեթ, Քալփուրնիա, Սոֆի, Հիլլարի, Այծեմնիկ, Եվա, Աննա. նրա` մեկը մյուսից տարբեր կերպարները դարձել են Դրամատիկական թատրոնի բնակիչները: Եվ չնայած Լուիզա Ղամբարյանը մի շարք դերեր է կերտել թատրոնում, նրա կենսագրությունը նույնքան հարուստ չէ կինոյում:

Armlur.am-ը դերասանուհուց հետաքրքրվել է դրա պատճառների մասին: Նա նաեւ պատմել է, թե ինչու է համաձայնվել հանդես գալ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` այդքան քննադատված «Հիշողություն» ֆիլմում:

Ցանկացած դերասանուհու կյանքում գրանցվում են հետկուլիսային տարբեր իրավիճակներ, որոնք առանձնակի տպավորվում են: Լուիզա Ղամբարյանն, օրինակ, լավ է հիշում, թե ինչպես է իր կերտած արքայադստեր կերպարի միջոցով գերել Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդուն, իսկ ավելի ուշ` փշրել նրա երազը:

12842442_1144717255568324_887561461_o

Լուիզա Ղամբարյանը պատասխանել է նաեւ այն հարցին, թե ինչու ինքը՝ որպես արվեստագետ, այս կամ այն առիթով չի բարձրաձայնում իր քաղաքացիական դիրքորոշման մասին. նա խոստովանել է, որ վախենում է, թե կարող է գործիք դառնալ այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում:

Դերասանուհին Armlur.am-ի հետ զրույցում անկեղծացել է՝ նշելով, որ թեեւ ինքը ունի շատ լավ գործընկերներ, ասպարեզում չկան մարդիկ, որոնց հետ ինքը շատ մտերիմ է: Դերասանուհի Մոնիկա Բելուչին ասել է, որ կանայք կանանց ներում են ամեն բան՝ բացի նրանց գեղեցկությունից:

Լուիզա Ղամբարյանը խոսել է այն մասին, թե արդյոք իր գեղեցկությունը «ներվել է»: Նա անդրադարձել է պլաստիկ վիրահատությունների դիմելու վերաբերյալ իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին: Լուիզա Ղամբարյանը խոսել է նաեւ իր ընտանիքի եւ դտսեր մասին, ով այս տարիքից արդեն «վերահսկում» է մայրիկին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular