Էդուարդ Շարմազանովը ազգային գաղափարախոսության արդիականության թեմայով դասախոսել է ՀՀԿ քաղաքական դպրոցում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:
ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո Անդրանիկ Մարգարյան-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին:
‹‹Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ: Վերստին համոզվեցի, որ, անկախ տարիքային տարբերություններից, սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում ազգային գաղափարախոսության և քրիստոնեական արժեքների պահպանման ու զարգացման գործում: Ազգային համերաշխությունը, Հայրենիքի հզորացումը, Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում միասնականության դրսևորումը մեր համար ազգային անվտանգության հարց է: Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան ››,- ասել է Էդուարդ Շարմազանովը: