ՔԱԳՎ պետն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրենին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտ ոլանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Բրյուսելում կայանալիք «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների թեկնածու Մաուրիս Ջորջեսը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր տեսլականները և հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում:
Սերգեյ Ավետիսյանն իր հերթին անդրադարձավ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ պարոն Ջորջեսի՝ հաղթանակի դեպքում նախանշված տարածաշրջանային համագործակցության տեսլականին:
Հանդիպման ավարտին ՔԱԳՎ պետը հաջողություն մաղթեց պարոն Ջորջեսին՝ «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի սպասվելիք ընտրություններում: