ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9105 մարդուց սուր շնչառական վարակներով հիվանդների մեծ մասը երեխաներ են․ ինչ հիվանդություններ կան (տեսանյութ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սուր շնչառական վարակները եղանակով և սեզոնով պայմանավորված սրվել են։ ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների, թոքաբորբի և կորոնավիրուսային հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն է խնդրել ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը։ Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝
1.1 անգամ։

Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 1022 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ` 2024թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 2.4 անգամ։ Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիատալացումները նվազել են 1,1 անգամ։ Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են։

Սույն թվականի փետրվարի 2-ի դրությամբ սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել են թվով 72 պացիենտ, որից 59-ը՝ 0-18 տարեկան։

Դետքային համակարգի դիտարկման շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 23 նմուշում հայտնաբերվել են գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ։ Այլ շնչառական վարակներից 4 նմուշում հայտնաբերվել են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, 3 նմուշում՝ ռինովիրուսի և 1 նմուշում՝
կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։

2025 թվականի փետրվարի 3-ի դրությամբ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 27 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.8 անգամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular