ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապահով երկնքի գլխավոր հերոսները. ՀՕՊ-ի առօրյայից (վիդեո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

razm.info-ն գրում է.

Փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ։ Սա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամենակարևոր հանձնարարականներից է։ Իսկ այս բանաձևը լավագույնս արտացոլվում է հակաօդային պաշտպանությունում, որը համալրվել է նորագույն միջոցներով։ Արդյունքում հակառակորդի օդուժից բխող սպառնալիքները հաջողությամբ չեզոքացվում են հայկական զինուժի կողմից։

Օրերս Ռազմինֆոն այցելեց ՊՆ հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասերից մեկը՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի ՀՕՊ զորքերում ծառայողն ու ինչպես է սկսվում ծառայության պատմության 2 տարին։

Հանգիստ բացվում են զորամասի դարպասները, մտնում ենք ներս։ Ամեն ինչ հանդարտ է ու կոկիկ։ Արդեն ճաշի ժամ է, զինծառայողներն արդեն գնացել են սնվելու։ Մեզ ընդունելուց հետո զորամասում մեզ ընդունած հրամանատարական կազմը՝ փոխգնդապետ Մախսուրդյանն ու մայոր Հովհաննիսյանն առաջարկում են գնալ և ճաշել զինվորների հետ։

Ճաշարանում…. բարի ախորժակ
Միանշանակ համաձայնում ենք։ Տաք ապուր, միս, աղցան, կոմպոտ ու այն ամենը, ինչ պիտի լիներ օրվա ճաշացանկում։ Մոտենում ենք զինծառայողներին ու հետաքրքրվում, թե ինչպիսին է սնունդը զորամասում։ Բոլորը գոհ են, չնայած անկեղծանում են՝ մայրիկների պատրաստած կերակուրներին չեն հասնում։

Ճաշից հետո դուրս ենք գալիս ու սկսում մեր շրջայցը զորամասում: Հենց ճաշարանի դիմաց ճաշարանի հերթապահի աճեցրած եղևնիներն են։ Ճաշարանի հերթապահն ինքն է մշակում ծառերն ու հպարտանում ունեցած արդյունքով։

Սկսում ենք զրույցը փոխգնդապետ Մախսուրդյանի հետ։ Անկեղծանում է՝ շատ է լինում, որ կնոջ հետ «վիճում են» ծառայության համար։

«Սիրում ենք մեր գործը, բայց տանն էլ մի փոքր կռիվ է այդ առումով։ Ուշ գիշեր է, քունս չի տանում, հագնվում եմ, որ դուրս գամ, կինս ասում է՝ ո՞ւր, էլի գնացիր երեխեքիդ մեջը ծածկես գա՞ս։ Ասում եմ՝ հա,- կատակով պատմում է փոխգնդապետը,- ասում է՝ բա՞ մեր երեխեքը։ Ասում եմ՝ մերոնք տանն են, իսկ նրանք ուրիշ են, նրանց առանձնահատուկ վերաբերմունք է պետք»։

Փոխգնդապետ Մախսուրդյանը
Հավաստիացնում է՝ հատկապես ադապտացիոն շրջանում նորակոչիկների կողքին լինելը շատ կարևոր է։

«Արդեն բոլորն էլ գիտեն՝ հենց նորակոչիկները մտան զորամաս, քանի հոգի ուզում է լինեն, բոլորի հետ առանձին զրուցում եմ երկար ժամանակ, ծանոթանում, թեև պատմության ֆակուլտետն եմ ավարտել, բայց հոգեբանի դեր եմ տանում։ Ընտանիքի բոլոր անդամների համարներն ունեմ, մեկ-մեկ զանգում եմ, ինքս տեսնում, թե ընտանիքներում ինչպես են։ Բացի այդ, մի լավ ավանդույթ ունենք՝ հենց նորակոչիկը եկավ, մի քանի օր անց ընտանիքներին նամակ ենք ուղարկում, որով շնորհակալություն ենք հայտնում մեծացնել-պահելու ու մեզ հանձնելու համար»,- շարունակում է պրն Մախսուրդյանը։

Զորամասում հիմնականում դասապրոցես է, պատրաստում են ՀՕՊ զորքերի համար մասնագետների։ Փոխգնդապետը հատկապես կարևորում է ամառային զորակոչը, քանի որ այդ ժամանակ բանակ են զորակոչվում բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած տղաներ, ինչ էլ նոր մասնագիտության յուրացման գործում շատ կարևոր է լինում։

Ուսումնական այս զորամասում պատրաստում ենք բազամաթիվ մասնագիտություններով մասնագետներ, որոնք ավարտելով ուսումնական փուլը՝ գնում են իրենց հիմնական զորամասեր։


ՀՕՊ զորքերի զինծառայողը
Տեղափոխվում ենք ուսումնական հատված։ Ցուցադրում են վարժասարքերը, որոնցով վարժվում են տղաները։

«Մեզ համար կարևոր է հակառակորդին համարժեք պատասխան տալ ամեն ոլորտում, իսկ հատկապես հակաօդային պաշտպանությունում մենք մեծ խնդիրները լուծում ենք փոքր ուժերով։ Դրա վառ օրինակը «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ն է։ Այն շատ հարմար է արագ ու արդյունավետ պայքարի համար»,- վարժասարքերը ներկայացնելուց հետո մանրամասնեց մայոր Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular