ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արեգակի վրա տեղի են ունեցել մի քանի հզոր բռնկումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արեգակի վրա տեղի են ունեցել միաժամանակ չորս M դասի բռնկումներ, որոնք իրենց հզորությամբ երկրորդն են ամենաուժեղ X դասից հետո։ Այս մասին հայտնում է ակադեմիկոս Ե. Կ. Ֆյոդորովի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (ԿԵԻ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Առաջին բռնկումը գրանցվել է փետրվարի 7-ի գիշերը։ Այն տեղի է ունեցել 3984 (N12W35) արեգակնային բծերի խմբում՝ ռենտգենյան տիրույթում, և ստացել է M2.3 դասակարգում։ Դրա տևողությունը կազմել է 27 րոպե։

Այնուհետև գիտնականները գրանցել են ևս երեք բռնկում 3981 ակտիվ կենտրոնում՝

  • M1.6
  • M1.1
  • M3.2

Արեգակնային բռնկումները դասակարգվում են ըստ ռենտգենյան ճառագայթման հզորության՝ A, B, C, M և X դասերով։

  • Ամենաթույլ բռնկումները՝ 0, արձակում են մոտ 10 նանովատտ մեկ քառակուսի մետրի վրա։
  • Յուրաքանչյուր հաջորդ դասում հզորությունը 10 անգամ ավելանում է։
  • M դասի բռնկումները նախավերջինն են հզորությամբ՝ տեղակայվելով ամենաուժեղ X դասի բռնկումներից առաջ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular