Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Բաքվում Ռուսասական տան շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Այդ հնարավորությունը լրագրողների հետ զրույցում չի բացառել ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակների մեր գործընկերների հետ։ Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե սպասվում են արդյոք Պուտինի և Ալիևի շփումներ այս թեմայով։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram