ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքար «հարեմի առաջին տիկնոջ» պաշտոնի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան էլ գործող իշխանություններն ու իշխանական քարոզչամեքենան փորձեն համոզել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրություն չունեն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իշխանամերձ կուսակցությունների վարքը բոլորովին հակառակն է ապացուցում։

Ավելին, գրեթե բաց տեքստով նախընտրական քարոզարշավին միացել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի վարքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո առնվազն տարակուսանք կարող է առաջացնել։ Բաբայանի ու գործող իշխանությունների սերտ առնչությունների, երբեմն ոչ այնքան մաքուր գործարքների մասին մամուլը բազմիցս է գրել։ Այժմ էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է օգտագործել Սամվել Բաբայանի գործոնը՝ արցախցիների ձայները փոշիացնելու, կամ էլ իրեն հարմար հունով ուղղորդելու համար։

Տրամաբանությունը հուշում է, որ Բաբայանը պետք է առնվազն լոյալ լիներ փաշինյանամերձ այլ քաղաքական ուժերի նկատմամբ, բայց ՊԲ նախկին հրամանատարը, կարծես, պատերազմ է հայտարարել հաստիքային արևմտամետներին, հիշում և հիշեցնում է անցյալի տհաճ դրվագները, փորձում արևմտամետների ձեռքից խլել Փաշինյանի «հարեմի առաջին տիկնոջ» թիկնոցը։

Արևմտամետներն էլ, ինչ խոսք, լեզվի տակ չեն մնում, ինչը վկայում է, որ երկուստեք հասկանում են իրողությունները, և այժմ փորձելու են իրարից ձայներ փախցնել։ Այս պայքարը, ի դեպ, բխում է նաև Փաշինյանի շահերից, որևէ մեկը չի կարողանալու ավելի շատ քվե հավաքել, քան իր՝ վարկանիշն օրեցօր կորցնող «Քաղպայմանագիրն» է։

Էրինե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular