ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Բադալյանը ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում

ՍՊՈՐՏ
 Մարմնամարզուհի Աննա Բադալյանը ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում կայացած XIII Torneo International Rhythmica Infantado մրցաշարում, տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
 
Հայ մարզուհին առաջինն էր օղակով վարժությունում, արծաթե մեդալ է նվաճել գնդակով վարժությունում: Բրոնզե մեդալներ նա նվաճել է բուլավայով ու ժապավենով վարժություններից։
Հիշեցնենք, որ հայ մարմնամարզուհին 3 մեդալ էր նվաճել նաև 2024 թ. դեկտեմբերին՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular