ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ Ադամյան

ՖՈՏՈ

Երգչուհի Անահիտ Ադամյանն ամենավերջում է իմացել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին իր մասնակցության մասին: Այս մասին երգչուհին պատմեց Tert.am Life-ի հետ զրույցում:

«Իրականում ես շատ ուշ եմ իմացել այս ամենի մասին: Ընտանքիս անդամները տարբեր նամակներ էին ստանում, զանգահարում, հարցնում էին՝ Անահիտը մասնակցու՞մ է «Եվրատեսիլ»-ին: Չգիտեմ որտեղից էին եզրակացրել, բայց այդ խոսակցությունները մոտիվացրեցին ու որոշեցի մասնակցել»,- պատմեց Անահիտն ու խոստովանեց, որ իր ամենամեծ  երազանքն է եղել «Եվրատեսիլ»-ին մասնակցելը:

Երգը գրել է Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերի հեղիակը եղբայրս է: Ես վայելել եմ երգ գրելու ողջ գործընթացը: Շատ հետաքրքիր համագործակցություն էր Նիկի հետ, միայն հաճույք եմ ստացել:

«Tiny Little Boo» երգի մասին կարծիքները հակասական են: Անահիտի խոսքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, իսկ ինքը վատ մեկնաբանություններից չի հուսահատվում:

«Ձայնս բավականին բարակ ու նուրբ է, ու պահի տակ թվում է, թե երեխա է երգում: Նորմալ է, սպասելի էր, որ նման մեկնաբանություններ են լինելու: Նաև կան մարդիկ, ովքեր երգը շատ են հավանել»,- նշեց Անահիտ Ադամյանն, ու անկեղծացավ, որ մրցույթից միակ սպասելիքը հաճույք ստանալն է:

«Ուզում եմ վայելել իմ ելույթը, և ինքս գոհ լինեմ իմ ելույթից: Մնացածը թող Աստված որոշի»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Անահիտ Ադամյանը «Tiny Little Boo» երգով ելույթ կունենա 3-րդ համարի ներքո:

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող համերգի ժամանակ պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular