ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները ԱԺ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին:
Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:

«Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում:

 Խնդրում ենք ներկայացնել, թե որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով):

ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար»:

Այս պարզ հարցադրումներին, որոնք ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ, ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել է. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»

Մնացած հարցերը բարեխղճության էտալոն Ալեն Սիմոնյանը իր խոսնակի միջոցով համարել է «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»: Թեեւ լավ կլիներ՝ իրավաբան ԱԺ նախագահը իմանար, որ իր նախկին օգնականին (ամենայն հավանականությամբ բարձր աշխատավարձ ստանալու համար) խորհրդական դարձնելուց բացի՝ պարտավոր է պատասխանել, թե ինչ գործառույթներ է իրականացնում անգամ հայեցողական այդ պաշտոնյան բացի կենցաղային հարցերից:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Աշխեն Հայրապետյանը ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին, բայց այս անպատասխան հարցաշարը շատ հարցերի պատասխան էր արդեն:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular