ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաջիկստանում ուժի մեջ է մտել ազգակցական ամուսնությունների արգելքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տաջիկստանում ուժի մեջ է մտել մոտ ազգականների ամուսնության արգելքը, հայտնում է «Ասիա պլյուս» գործակալությունը:

«Քաղաքացիական կարգավիճակի ակտերի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների համաձայն այսուհետ արգելվում են մոտ ազգականների միջեւ ամուսնությունները:Բացի դրանից մինչեւ ամուսնության գրանցումը երիտասարդները պարտադիր կերպով անցնելու են անվճար բուժզննում, հանձնելով արյուն: ԶԱԳՍ հաստատությունները այսուհետ իրավունք չեն ունենա գրանցել ամուսնությունն առանց բժշկական տեղեկանքների ներկայացման:

Ուժի մեջ մտած փոփոխություններով նաեւ նախատեսվում է, որ տաջիկ աշխատանքային միգրանտները արտերկրից հայրենիք վերադառնալիս պարտադիր կերպով պետք է բուզննում անցնեն՝ ստուգելով զանազան ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը:

Օրենքի փոփոխությունները արվել են 2016-ի հունվրաի 13-ին: Մինչ այդ Տաջիկստանի առողջապահության ու սոցպաշտպանության նախարար Նուսրատուլլո Սալիմզոդան հայտնել էր, որ 2015-ի սկզբից երկրում գրանցվել է ավելի քան 30 հազար հաշմանդամ երեխա, որոնց մեծ մասը նախարարի խոսքով ծնվել է մոտ ազգականների ամուսնությունից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular