ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Զելանդիայում մսից պաղպաղակ են պատրաստել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նոր Զելանդիայում պարենային արդյունաբերության տեխնոլոգ Մուսթաֆա Ֆարուքը որոշել է միավորել իր սիրելի երկու մթերքները եւ մսից պաղպաղակ է ստեղծել: Նա փորձել է պաղպաղակն արգելված քաղցրավենիքից սպիտակուցներով եւ միկրոտարրերով հարուստ ուտեստի վերածել:

Ֆարուքը տեխնոլոգիան գաղտնի է պահում: Հայտնի է միայն, որ նա բարձրորակ անյուղ տավարի միս է օգտագործում՝ այն վերածելով նուրբ շոկոլադե մածուկի:

Ըստ Kedem-ի, շոկոլադե ջնարակով պատված մսային պաղպաղակի մեկ խորանարդիկը 2.5 դոլար արժե: Հիմա Ֆարուքը փորձեր է անցկացնում տավարի եւ ոչխարի մսով եւ ծրագրում է ամբողջությամբ մսային պաղպաղակ ստեղծել՝ առանց կաթնամթերքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular