ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի դեպք դաջվել է մտքումս. Գերմանիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը խոստովանել է, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել: Դրանցից մեկը տեղի է ունեցել դպրոցական տարիքում, գրում է welt.de կայքը:

44-ամյա նախարարն այս մասին ասել է փոդքասթներից մեկի ժամանակ:

«Ես միայն հիմա եմ գիտակցում՝ որքան հաճախ եմ ես ինքս ոտնձգության ենթարկվել: Մի դեպք առանձնահատուկ է դաջվել մտքումս», - նշել է Բերբոքը՝ մանրամասնելով, որ դպրոց գնալու ճանապարհին ավելի մեծ տղամարդը նստել է իր կողքն ու ձեռքը դրել աղջկա ոտքին: Բերբոքն այդպես անցել է հինգ կանգառ` չիմանալով՝ ինչ անել:

«Ես վախենում էի, թե ինչ կլինի և ամաչում էի: Ես չհամարձակվեցի ոտքի կանգնել, որովհետև մտածեցի. եթե հիմա ինչ-որ բան ասեմ... Աստված, ամբողջ ավտոբուսն ինձ է նայելու», - պատմել է Բերբոքը:

Նա հավելել է, որ իր հետ նմանատիպ շատ-շատ դեպքեր են տեղի ունեցել. ըստ նրա՝ առնվազն 10 դեպք:

Ըստ Գերմանիայում անցկացված համազգային ուսումնասիրության՝ երկրում կանանց գրեթե 60 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Այնուամենայնիվ, փորձագետները ենթադրում են, որ չհաղորդված դեպքերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular