ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում պահանջում են արգելել «Եվրատեսիլ»-ում Էստոնիայի ներկայացուցչի երգը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում Էստոնիայի ներկայացուցչի երգը վրդովմունք է առաջացրել Իտալիայում, որտեղ մրցույթի կազմակերպիչներին կոչ են արել
երգը մրցույթին չուղարկել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Էստոնիան ներկայացնող ռեփեր Թոմի Քեշը կատարում է Espresso Macchiato ստեղծագործությունը, որի տեքստի բառերը ծաղրում են իտալացիներին բնորոշ կարծրատիպերը:

«Ողջույն գեղեցկուհի, ես Թոմասոն եմ, կախվածություն ունեմ ծխախոտից, սուրճն ինձ համար շատ կարևոր է, ես շատ գումար ունեմ ու շատ եմ աշխատում, այդ պատճառով էլ քրտնում եմ մաֆիոզիի պես: Կյանքը սպագետիի պես է, այն կոշտ է, քանի դեռ չես եփել այն», - ասվում է տեքստում:

Իտալական մեդիան երգը որակել է «իսկական սադրանք»:

Սպառողների իտալական Codacons ասոցիացիան քննադատել է Քեշին՝ դիմելով Եվրոպական հեռարձակողների միությանը ` հարցնելով, թե արդյոք «պատշաճ է թույլ տալ մրցույթին ներկայացնել մի երգ, որը վիրավորական է»:

Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Սենտինիոն նույնպես կոչ է արել որակազրկել երգը։ 

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մի երգ, որը շահարկում է մեր երկրի մասին բացասական կարծրատիպերը, ներկայացվի նման խոշոր միջազգային իրադարձությանը»,- բողոքել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular