ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդրում եմ ոչ մեկին մի մեղադրեք»․ 17-ամյա դպրոցականն ինքնասպան է եղել․ ՌԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պերմում դպրոցականն ինքնասպան է եղել, քանի որ «այլևս չի հետաքրքրվել համակարգչային խաղերով»։
 
Ըստ Baza-ի, փետրվարի 16-ի երեկոյան 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել Ռեվոլյուցի փողոցի տներից մեկի մոտ։ Դեպքի վայր են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ։ Տան զննությամբ 21-րդ հարկի պատշգամբում հայտնաբերել են տղայի բաճկոնը և հեռախոսը։ Ոստիկանները նրա հեռախոսում հայտնաբերել են դպրոցականի ինքնասպանության գրությունը՝ «Խնդրում եմ ոչ մեկին մի մեղադրեք, համակարգչային խաղերն ինձ այլևս չեն հետաքրքրում, ես կորցրել եմ կյանքի իմաստը»։
 
Դեռահասի մայրը քննիչներին պատմել է, որ իր որդին վերջերս դեպրեսիայի մեջ էր և հաճախ էր խոսում ինքնասպանության մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular