ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա, այս մասին vaticannews.va-ի փոխանցմամբ, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը

Նշվել է, որ շնչառական խանգարման որևէ դեպք չի գրանցվել, իսկ որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տվել բարելավում: Նրա երիկամային թեթև անբավարարության մոնիտորինգը ոչ մի մտահոգություն չի առաջացրել։ Թթվածնային թերապիան շարունակվում է, թեև հոսքի և թթվածնի մի փոքր կրճատված մակարդակով:

Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները պահպանում են իրենց զգուշավոր կանխատեսումը։

Հիշեցնենք, որ 88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular