ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն շուտով ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքել երկու-երեք ամսվա ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին Աբու Դաբիում ռուսական տոնավաճառի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի վրա աշխատանքը տևել է մոտ մեկուկես տարի։ «Ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի ապրանքաշրջանառության հետագա աճին»,-նշել է նա։

2024 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարեց, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցություններն ավարտվել են 2023 թվականի մարտին։

ԵԱՏՄ անդամներն են Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular