ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացում, ցավոք, հնարավոր է ցանկացած պահի: Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի ներսում սուր պայքար է ընթանում գոյատևման համար՝ ներկայիս տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում: Շատերին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ: Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգերի հետ, որոնք բնակվում են Ադրբեջանի Հանրապետությունում»,- մեր թղթակցին ասել է Միջազգաային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին՝ հասցեական հայտարարությունն ու անդրադառնալով վերջին հետևանքներին ու դրա հնարավոր զարգացումներին:

Ըստ նրա՝ որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակչության ուշադրությունը խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ գործիք է. «Պատկերացրեք, որ Ալիևի շրջապատից որևէ մեկը նրան ցանկանում է գահընկեց անել կամ ստեղծել քաղաքական ճգնաժամ: Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված հակամարտության մեջ, որում մեծ է ցավոտ պարտությունների հավանականությունը: Սա՝ մտորումների համար: Իրականում ամեն ինչ կարող է լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտանգավոր: Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ նաև Ռուսաստանը, պետք է շատ լուրջ ազդեն Բաքվի վրա, ցույց տան, որ սադրանքների շարունակելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի: Պատերազմը ոչ մեկին պետք չէ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular