Ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթրի ահաբեկչության գործով ութերորդ կասկածյալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրավապահ մարմինները ձերբակալել են ութերորդ կասկածյալին, ով կարող է մասնակից լինել մայիսի 22-ին Մանչեսթրի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունին, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Մանչեսթրի ոստիկանության թվիթերյան գրառումը։
«Այս առավոտ մենք խուզարկություն ենք իրականացրել Վիթինգտոնում, մեկ տղամարդ ձերբակալվել է։ Մեկ այլ տղամարդ էլ այս առավոտ ձերբակալվել է Մանչեսթրում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ահաբեկչության գործով յոթ կասկածյալի։