ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը․ ՏԱՍՍ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Մարտի 2-ին Ուկրաինայի հարցով հանդիպմանը կմասնակցի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` այնտեղ ներկայացնելով մեր երկրի նախագահին։ Միջոցառմանը նա մտադիր է ընդգծել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար՝ հաստատելով արդար և կայուն խաղաղություն։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Զելենսկին մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ բանակցելու եվրոպական առաջնորդների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular