ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը նոր պայմաններ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին՝ հրադադարը երկարաձգելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պահանջել է ազատ արձակել հինգ ողջ պատանդների և վերադարձնել 10 զոհվածների մարմիններ՝ հրադադարի համաձայնագրի առաջին փուլը մեկ շաբաթով երկարաձգելու դիմաց։ ՀԱՄԱՍ-ն, ի պատասխան, հայտարարել է, որ հավատարիմ է արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին։, հայտնում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Իսրայելը հրադադարի համաձայնագրի առաջին փուլը մեկ շաբաթով երկարաձգելու դիմաց պահանջել է ազատ արձակել հինգ ողջ պատանդների և վերադարձնել 10 զոհվածների մարմիններ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և օգնություն տրամադրելու դիմաց», - «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է հեռուստաալիքը։

«ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է արդեն իսկ ձեռք բերված և միջնորդների միջոցով ստորագրված պայմանավորվածություններին»,- պարզաբանել են աղբյուրները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular